ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մենակություն

Մենակություն
18.10.2012 | 00:52

Հոկտեմբերի 18

Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին նրան ու փախան (Մարկ. ԺԴ. 50)։

Դարերի ընթացքում անմնացորդ նվիրումի բոլոր գործերը` դժվարությունների ժամանակ ցույց տված հնազանդությունը, ծառայության մեջ ցույց տված սիրո բոլոր արտահայտությունները, Ես ընդունել եմ իբրև քավություն Իմ այն մենակության, որ ապրեցի երկրի վրա, երբ Իմ աշակերտները լքեցին ինձ։
Այնուամենայնիվ, Ես իրազեկ էի մարդկությանը փրկելու Իմ Հոր ծրագրին. միայն մի պահ այն մերժելու փորձությունն ունեցա։ Գեթսեմանի պարտեզում ապրեցի այդ տկարությունը` ակամա վիճարկելով Իր միտքը և նպատակը։ Այնպես որ, Ես ճանաչում եմ միայնակի ու լքվածի վիճակը։
Այստեղից երկու անհրաժեշտ դաս սովորեք, Իմ որդիներ։ Նախ իմացեք, որ Ես լավ գիտեմ, թե ինչ են մենակությունը, լքումը և առանձնությունը։ Իմացեք, որ հավատարմությամբ կատարած ձեր յուրաքանչյուր գործ ճշմարիտ սփոփանք է Իմ սրտին։ Իմացեք նաև, որ Ինձ լքող ու փախչող մարդկանց էր, որ Ես տվեցի մարդկությանը Իմ պատգամները տանելու պարտականությունը։ Այդ փախչողներին, վախով համակված այդ մարդկանց էր, որ տվի Իմ զորությունը` բժշկելու և հավիտենական կյանքի բարձրացնելու մարդկությանը։ Ես աշխարհի հաջողությունները չօգտագործեցի Իմ թագավորության կարևոր գործերը կատարելու համար. «Նրանք բոլորը թողեցին նրան ու փախան»։ Սովորեք նաև, թե ինչ քաղցրությամբ պիտի հասկանալ ու ներել մարդկանց թերությունները։ Մարդը մինչև կատարյալ կերպով չձախողվի, չի կարող սովորել ճշմարիտ խոնարհությունը։ ՈՒ միայն խոնարհներն են, որ պետք է ժառանգեն երկիրը։

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ